Հիմք ընդունելով Կամո Ռազմիկի Ղումաշյանի 18․03․2024 թվականի թիվ 02/5344 դիմումը, 14․03․2023 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-14032024-06-0024 որոշումը, «Գասպար Վեքիլյան » ԱՁ-ի կողմից տրված շինությունների նոր բնութագիրը , 30․10․2023 թվականի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023PN7RSD, 2023AKHRED), ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 26 հոկտեմբերի 2023 թվականի «Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Կամոյի փողոց 2/1 հասցեում գտնվող, Կամո Ռազմիկի Ղումաշյանի և Ռաֆիկ Գարեգինի Ղումաշյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները որպես երկու առանձին գույքային միավորներ տարանջատելու և փոստային հասցեներ տրամադրելու մասին» թիվ 1481 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1․ Որոշման 2 կետի ա) ենթակետում «137․07» թվերը փոխարինել «114․55» թվերով, իսկ բ) ենթակետում «138․59» թվերը փոխարինել « 161․08» թվերով։