Հիմք ընդունելով Արեն Վոլոդյայի Քարհանյանի (ծնված՝ 17․11․1972 թ․) 26.12.2024թ. թիվ 02/21941 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 07․11․2024 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 6215 վկայագիրը (նոտարական ակտի կոդ: 843-20241029-84-8469225), 07․11․2024 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 6214 վկայագիրը (նոտարական ակտի կոդ: 843-20241029-84-8471342), 23․08․2014 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2785 վկայագիրը, 23․08․2024 թվականի սեփականության իրավունքի թիվ 2382 վկայագիրը, 23․08․2024 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2384 վկայագիրը 18․06․1986թ. անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 25․06․2025թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-154/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 226․0 քմ և դրան կից 18․9 քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1952-1990թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 244․9 քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում եմ.
1. Ճանաչել Արեն Վոլոդյայի Քարհանյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 226․0 քմ մակերեսով հողամասին կից 18․9 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Արեն Վոլոդյայի Քարհանյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տան կառուցման և սպասարկման անհրաժեշտ 244․9 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։
3. Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեում գտնվող 0․02449 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Ս․ Աբովյան փողոց, 46 բնակելի տուն: