Այսօր: Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1591
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Ֆաքս 0322 22250, Հեռ. 060 650044, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2021 թվականի N 1591

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6 ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱՅԱՆԵ ԱՐՏՈՒՇԻ ՉԱՐՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ( ՏԱՐԱԾՔԸ ) ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գայանե Արտուշի Չարչյանի  դիմումը, 12.05.2021թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-66/21 Ի եզրակացությունը, 18․03.2021թ. «Ջուխտ Ախպուր» համատիրության նախագահի կողմից տրված քաղվածքը, Թատերական փողոց թիվ 6 շենքի բնակիչների կողմից տրված համաձայնությունը, ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի գ) ենթակետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով և 42-րդ կետով` որոշում եմ. 

1. Ճանաչել օրինական Գայանե Արտուշի Չարչյանի կողմից ինքնակամ կառուցված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին և առողջությանը վտանգ չսպառնացող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Թատերական փողոց թիվ 6 շենքի ծավալում ինքնակամ կառուցված 9,46քմ մակերեսով շինությունը՝ տարածքը: 
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 9,46քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինության՝ տարածքի օրինականացման համար սահմանված վճարը՝ 71350 (յոթանասունմեկ հազար երեք հարյուր հիսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե՝ ք. Վանաձոր, Թատերական փողոց, թիվ 6/21-1 տարածք:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.16 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Ֆաքս 0322 22250
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner