Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1077
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N 1077

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 58/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԹԵՆԻԿ ԼՅՈՒԴՎԻԿԻ ՉԱՐՉՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ԼՅՈՒԴՎԻԿԻ ՉԱՐՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Հիմք ընդունելով Սաթենիկ Լյուդվիկի Չարչյանի (ծնված 14․01․1957թ․) և Աշոտ Լյուդվիկի Չարչյանի (ծնված 07․03․2024թ․) 19/10/2023 թվականի թիվ 02/18186 դիմումը, 27․08․1990 թվականին  տրված տեխնիկական անձնագիրը, 26․09․2023 թվականին տրված թիվ 5456 ,/ նոտարական ակտի կոդ։ 741-20230923-84-7317348/ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 24․05․2025 թվականի «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-59/25 Ի եզրակացությունը, , «Գասպար Վեքիլյան»  ԱՁ-ի  կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 58/3 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական  210.0 քմ և կից 132․2 քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1936-2020թթ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 342․2քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով ՝  որոշում  եմ.

1. Ճանաչել Սաթենիկ Լյուդվիկի Չարչյանի (1/3) և Աշոտ Լյուդվիկի Չարչյանի (2/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 58/3  հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 210.0 քմ և կից 132.2 քմ  մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Սաթենիկ Լյուդվիկի Չարչյանի (1/3) և Աշոտ Լյուդվիկի Չարչյանի (2/3) ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 58/3  հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 342․2 քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ, բացառությամբ 2001 թ․ մայիսի 15-ից հետո կառուցված  (oժանդակ շինություն 10․73քմ), (շվաքարան 6․76քմ), (պարիսպ 0․16քմ) 17․65 քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինություններից։

3. Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 58/3  հասցեում գտնվող  հողամասի 0․03422 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Մոսկովյան փողոց, 58/3 բնակելի տուն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner