Հիմքը ընդունելով Աշոտ Վալոդի Հայրապետյանի 21․11․2024թ․ թիվ 02/19773 դիմումը, 15․11․2024թ․ տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-15112024-06-0072 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 29 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 2423 որոշումը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 29 հոկտեմբերի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղ. Երևանյան խճուղի թիվ 100 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Աշոտ Վալոդի Հայրապետյանի սեփականության իրավունքը ճանաչելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2423 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ Որոշման նախաբանում և 1-ին կետում՝ «738․5» թվերը փոխել « 728․9» թվերով։
2․ Վանաձոր համայնքի ղեկավարի 29 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 2423 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։