Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2154
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2024 թվականի N 2154

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԳՈՒԳԱՐՔ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԼԵՆ ԱՂՎԱՆԻ ԵՆԳՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարլեն Աղվանի Ենգոյանի  08․07․2024թ․ թիվ 02/11653 դիմումը, 15․06․1981թ․  թիվ 71 գույքային թերթը,  անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,  03․05․2024թ․  տրված թիվ 3003  (նոտարական ակտի կոդ: 763-20240502-84-7910770) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը, հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 29 հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման  համար  անհրաժեշտ 0․169814 հա մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,  չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում  եմ. 

1․ Ճանաչել  Կարլեն Աղվանի Ենգոյանի  սեփականության իրավունքը  Վանաձոր համայնք,  գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 29 հասցեում  կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0․169814 հա մակերեսով հողամասի նկատմամբ։

2․Ճանաչել  Կարլեն Աղվանի Ենգոյանի  սեփականության իրավունքը  Վանաձոր համայնք,  գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 29 հասցեում  կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0․169814 հա մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։

3. Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 3-րդ փողոց, 29/1 բնակելի տուն։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.90 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner