Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 795
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 795

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՈՒԿՐՇԻՆ ԱՎԱՆ, ԹԻՎ 8/2 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԵՎՀԱՏ ՑՈԼԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Արևհատ Ցոլակի Հովհաննիսյանի (ծնված՝ 02.11.1962թ.) 17.07.2023թ. թիվ 02/11932 դիմումը, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /131288/, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 18.07.2023թ. տրված թիվ 3919 (նոտարական ակտի կոդ: 843-20230717-66-7114949) հայտարարությունը, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 02.08․2023թ. ՀՀ կադաստրի կոմիտե կողմից  տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023FZETF7), ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՐՇԱԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Ուկրշին ավան, թիվ 8/2 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 271.1քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991թ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 271.1քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 2000թ.-ից:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Արևհատ Ցոլակի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Ուկրշին ավան, թիվ 8/2 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 271.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանում է Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծին և բավարում է ՀՀ կառավարության 02.04.2015թ.-ի թիվ 412-Ն որոշման 1-ին կետի ը. ենթակետի դրույթներին և ենթակա է գրանցման որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ գործառնական նշանակությունը  բնակելի կառուցապատման հողամաս։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Մարշալ Բաղրամյան պողոտա, 67/3 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.80 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner