Հիմք ընդունելով Ռաֆիկ Սամվելի Առաքելյանի 06․12․2024 թվականի թիվ 02/20697 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04112021-06-0078, 15072021-06-0036 և 30082021-06-0021 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանքի Վանաձոր քաղաքի Վ․ Տերյան փողոց 4/4, Վ․ Տերյան փողոց 6-6/6 և Վ․ Տերյան փողոց 4/1 հասցեներում գտնվող Ռաֆիկ Սամվելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 0․011835 հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրա վրա գտնվող 5․46քմ մառանը` համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Վ․ Տերյան փողոց 4/4 մառան։