Հիմք ընդունելով Վրեժ Վաշիկտոնի Նահապետյանի լիազորված անձ՝ Արեն Արմենի Պապոյանի 17․04․2025թ. թիվ 02/5405 դիմումը, 20․01․1966թ. տրված գույքային թերթը, 14․04․2025 թվականին տրված թիվ 1752 /նոտարական ակտի կոդ։ 843-20250414-90-8922314/ լիազորագիրը և 15․01․2018 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 15 վկայագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Նարինե Ասատրյան» ԱՁ-ի կողմից 15․04․2025թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 43-001123 եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14․04․2025թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2025EZAFDD) տեղեկանքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 842․0քմ մակերեսով հողամասին կից 102․9 քմ մակերեսով հողամասերը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1965-1998թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 944․9քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1.Ճանաչել Վրեժ Վաշիկտոնի Նահապետյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 842․0 քմ մակերեսով հողամասին կից 102․9 քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հաստատել Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող 0․09449հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույտ որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Տավրոս թաղամասի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 10 բնակելի տուն: