Հիմք ընդունելով Ռաֆայել Հրանտի Միքաելյանի (ծնված՝ 27․08․1958թ․) 30․01․2024թ. թիվ 02/1940 դիմումը, 18․01․1979թ. տրված գույքային թերթը, «ՕԼՅԱ ՏՐԱՆԴԱՖԻԼՈՎԱ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 31․03․2025թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ՎՆ 1-64/25 Ի շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 214քմ և դրան կից 19․0քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1962թ․, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 233․0քմ ։
Ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Ռաֆայել Հրանտի Միքաելյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 214․0քմ մակերեսով հողամասին կից 19․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Ռաֆայել Հրանտի Միքաելյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17 հասցեում կառուցված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 233․0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ :
3. Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Բաղրամյան (նախկին Ժդանով թաղամաս Շիրակի խճուղի 1-ին նրբանցք 11 ա) 1-ին փողոց 1-ին նրբանցք 17 հասցեում գտնվող Ռաֆայել Հրանտի Միքաելյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0,0233հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Հողամասի ճշտված սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Մարշալ Բաղրամյան պողոտա, 1-ին նրբանցք, 17/1 բնակելի տուն: