Հիմք ընդունելով Անահիտ Վլադիմիրի Մելիքսեթյանի 26․06․2022 թվականի թիվ 10501 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14062024-06-0102 և Անահիտ Վլադիմիրի Մելքսեթյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26012024-06-0072 վկայականները,Վանաձոր համայնքի ղեկավարի 17 հունվարի 2024 թվականի թիվ 107 որոշումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 12.04.2022թ. «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 93-Ն ՀՀ օրենքով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղի 2/3 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 640 քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14062024-06-0102 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 2842752 (երկու միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր հիսուներկու) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Անահիտ Վլադիմիրի Մելքսեթյանին հողամասի ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Անահիտ Վլադիմիրի Մելքսեթյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 640 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: