Հիմք ընդունելով Արև Սենիկի Եգանյանի 02․11․2021 թվականի թիվ 02/15397 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11122024-06-0062 վկայականը, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 137/57 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 24․9քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 20․8քմ) ավտոտնակը 49030 (քառասունինը հազար երեսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 24․9քմ մակերեսով հողամասը 110610 (հարյուր տասը հազար վեց հարյուր տասը) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արև Սենիկի Եգանյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Արև Սենիկի Եգանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։