Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 279
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2187
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 2187

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԴԱՐՊԱՍ, 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, 36 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՎԵՏԱ ՎԱՆՅԱՅԻ ՈՒՏԿԻՆԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Իվետա Վանյայի Ուտկինայի (ծնված՝ 29․11․1965թ) 30․11․2023թ. թիվ 02/21240 դիմումը, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 29․11․2023թ. թիվ 6874 (նոտարական ակտի կոդ: 594-20231129-66-7509065), թիվ 6875 (նոտարական ակտի կոդ: 594-20231129-66-7509081) և թիվ 6877 (նոտարական ակտի կոդ: 594-20231129-66-7509094) հայտարարությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04․03․2024 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2024CUSDGN), <<ԻՆԷՔՍ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրած 20,11,2023թ, N ԱՏ-20112023-06-1239 տեղեկանքը, 06․03․2024 թվականի <<Վանաձոր նախագծող>> ՍՊԸ-ի կողմից տրամադրած ՎՆ1-97/24 Ի եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները  և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Դարպաս, 2-րդ փողոց,5-րդ նրբանցք, 36  (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 251,0քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1989թ․, դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 251,0քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1989թ.-ից:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թվականի թիվ 1328-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Իվետա Վանյայի ՈՒտկինայի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնք գյուղ Դարպաս, 2-րդ փողոց,5-րդ նրբանցք, 36  (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 251.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 36 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.70 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner