Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1795
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2025 թվականի N 1795

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑ 6-46 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սուրեն Ժորայի Գևորգյանի լիազորված անձ Արամ Մինասի Ղազարյանի 13․05․2025 թվականի թիվ 02/6463 դիմումը, 25․06․2024 թվականի թիվ 3870 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 843-20240717-67-8140055), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23022015-06-0026 վկայականը, 16․10․2005 թվականի  հողատարածքի վարձակալության թիվ 991 պայմանագիրը, Վանաձորի քաղաքապետի 25 օգոստոսի 2005 թվականի թիվ 1434 որոշումը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 16 փետրվարի 2015 թվականի թիվ 301-Ա որոշումը, 18․02․2015 թվականի թիվ 39 համաձայնագիրը, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 14  մայիսի 2015 թվականի թիվ 588-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ. 

1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց փողոց 6-46 հասցեում գտնվող, 20․0քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի ժամկետը երկարաձգել 10 տարի ժամկետով։

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Սուրեն Ժորայի Գևորգյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20․0քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 1․0 քմ համար վճարի չափը ամսական սահմանելով 18․9 (տասնութ ամբողջ ինը) ՀՀ դրամ, 20․0քմ ընդհանուր մակերեսի համար ամսական 378 (երեք հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Հ․ Ներսիսյան թաղամաս, 7/2 հողամաս: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.68 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner