Հիմք ընդունելով Արթուր Վանուշի Ոսկանյան 07․03․2024 թվականի թիվ 02/4757 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22122022-06-0062 վկայականը, «Գասպար Վեքիլյանի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը մասնագիտական եզրակացությունը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Իսրայել Օրու 1-ին փողոց 3/1 հասցեում գտնվող Արթուր Վանուշի Ոսկանյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն «Գասպար Վեքիլյան » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի
2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Իսրայել Օրու 1-ին փողոց 3/1 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ
ա․ 0․07777 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 87․25 քմ բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Իսրայել Օրու փողոց, 3/1 բնակելի տուն։
բ․ 0․06009 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Իսրայել Օրու փողոց, 3/3 հողամաս։
3․ 334․84 քմ մակերեսով հողամասը հավասար բաժիններով ընդհանուր է կից տնատիրության Լոռու մարզ համայնք Վանաձոր, Իսրայել Օրու 1-ին փողոց 3/2 հասցեի բնակելի տան սեփականատիրոջ հետ։