Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2786
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 2786

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂ ԹԻՎ 6/8Գ ՀԱՍՑԵՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄԻ ՂԱՐԱՔԻՇՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Միքայել Արամի Ղարաքիշյանի 06․11․2023 թվականի թիվ 19352 դիմումը, Վանաձոր քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակաման նախագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1902697 վկայականը, 17․01․2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի թիվ 447 պայմանագիրը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,   ՀՀ կառավարության 14  մայիսի 2015 թվականի թիվ 588-Ն որոշմամբ,43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ  կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝  որոշում եմ․

1. Փոխարինել Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փող թիվ 6/8գ հասցեում գտնվող,  ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 27․0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը վարձակալության իրավունքով և նշավծ հողամասը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել նշված հասցեում գտնվող ավտոտնակի սեփականատեր Միքայել Արամի Ղարաքիշյան

2․ Փոխել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 6/8գ հասեում գտնվող 0․0027 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:

3. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Միքայել Արամի Ղարաքիշյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 27․0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր, վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով տարեկան 24 /քսանչորս/ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։  

4. Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փող թիվ 6/8գ հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Կ․ Դեմիրճյան փողոց, 6/10 ավտոտնակ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner