Հիմք ընդունելով Արթուր Ալբերտի Շեկոյանի 10․03․2025 թվականի թիվ 02/3358 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08032025-06-0003 և թիվ 04042024-06-0043 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /225642/, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանք քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 88/1 և Երևանյան խճուղի 88/4 հասցեներում գտնվող Արթուր Ալբերտի Շեկոյանին սեփականության իրավունքով պատկանող 0․047214 հա ընդհանուր մակերեսով հողամասերը համաձայն «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Երևանյան խճուղի 88/1 հողամաս: