Հիմք ընդունելով Մերուժան Կարլենի Քոչինյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1873305 վկայականը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ՎՆ 1- 121/24 Ի եզրակացությունը, 14․12․2023թ․ հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023FHZJAK), ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Դ․Դեմիրճյան փող․ թիվ 4/3 հասցեում գտնվող, Մերուժան Կարլենի Քոչինյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 89․51քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Հաստատել Վանաձոր քաղաքի Դ․Դեմիրճյան փող․ թիվ 4/3 հասցեում գտնվող, Մերուժան Կարլենի Քոչինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0․066193հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3․ Փոխել Վանաձոր քաղաքի Դ․Դեմիրճյան փող․ թիվ 4/3 հասցեում գտնվող 0․066193հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի
4. Մերուժան Կարլենի Քոչինյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 89․51քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար՝ 149760 (հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: