Հիմք ընդունելով Պատվական Արարատի Ավետիսյանի, Հարութիկ Արարատի Ավետիսյանի և Ատոմ Արարատի Ավետիսյանի լիազորված անձ՝ Էմմանուել Մհերի Ավետիսյանի 21․07․2025թ․ թիվ 02/10205 դիմումը, 02․05․2024թ․ թիվ 16 ԱԱ 8308420 (նոտարական ակտի կոդ։ 763-20241105-67-8492623) ռուսերենից հայերեն թարգմանված թիվ 8358, 03․05․2024թ․ թիվ 16 ԱԱ 8308454 (նոտարական ակտի կոդ։ 763-20241105-67-8492628) ռուսերենից հայերեն թարգմանված թիվ 8356 և 03․05․2024թ․ թիվ 18 ԱԱ 2152745 (նոտարական ակտի կոդ։ 763-20241105-67-8492633) ռուսերենից հայերեն թարգմանված թիվ 8357 լիազորագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 15/07/2025 թվականին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-15072025-06-0049 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 03 հուլիսի 2025 թվականի թիվ 1562 որոշումը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների նոր հատակագծերը, 18․07․2025 թվականին տրված մասնագիտական եզրակացությունը և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 21․07․2025 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման (Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2025PBCCYW) տեղեկանքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայքի ղեկավարի 03 հուլիսի 2025 թվականի «Վանաձոր քաղաքի Տավրոս (Նախկին Ժդանով) 1-ին փողոց 3-րդ նրբանցք թիվ 2/1 բնակելի տանը կից հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ Պատվական Արարատի Ավետիսյանի, Հարութիկ Արարատի Ավետիսյանի, Ատոմ Արարատի Ավետիսյանի և Մհեր Արարատի Ավետիսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները ճանաչելու, հողամասի ճշտված սահմանները հաստատելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին։» թիվ 1562 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
Վանաձոր համայնքի ղեկավարի 03 հուլիսի 2025 թվականի թիվ 1562 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։