Հիմք ընդունելով Ռուբեն Վազգենի Դանիելյանի 30.08․2023թ. թիվ 14814 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, Գասպար Վեքիլյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 12․09․2024թ․ «ՌԻԳ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 204գ․-18830 եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08․12․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023YGMK8U), 29․11․2023 թվականի Վանաձորի համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի փողոց թիվ 46 շենքի հարավարևելյան մասում ինքնակամ կառուցված,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 25․38քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 22․34քմ) ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 17․92քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս. Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին ավտոտնակը և հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
5. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի փողոց, թիվ 46 շենքի հարավարևելյան մասում գտնվող ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք., Գ․ Լուսավորչի փողոց, 46/9 ավտոտնակ: