Հիմք ընդունելով Մամիկոն Կարենի Պրուտյանի 14.08․2024 թվականի թիվ 02/13928 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթի մուտքագրման քաղվածք թիվ 1879520, 04.04.2007 թվականի թիվ 238 հողատարածքի վարձակալության պայմանագիրը, Վանաձորի համայնքի ղեկավարի 17 հուլիսի 2008 թվականի թիվ 996 որոշումը, 01․04․2017թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 702 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 763-20170331-84-1119017), ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 12 սեպտեմբերի 2024 թվականի «Վանաձորի քաղաքի Վարդանանց փողոց 86/64գ հասցեում գտնվող հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Որոշման 2-րդ կետում «երկարաձգելու» բառից հետո ավելացնել «և կողմերի փոփողություն կատարելու» բառերը։