Հիմք ընդունելով Արտյոմ Գեորգիի ՈՒնանյանի 13․10․2021 թվականի թիվ 02/14573 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01042025-06-0026 վկայականը, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 84/38 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 19․8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 18․29քմ) ավտոտնակը 63480 (վաթսուներեք հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 19․8քմ մակերեսով հողամասը 320300 (երեք հարյուր քսան հազար երեք հարյուր) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արտյոմ Գեորգիի ՈՒնանյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Արտյոմ Գեորգիի ՈՒնանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։