Հիմք ընդունելով Արմենուհի Գուրգենի Հովհաննիսյանի 14․08․2023 թվականի թիվ 02/13717 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23102024-06-0066 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի 16․11․2024 թվականի թիվ 2152 որոշումը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս 14/2 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 22․8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21․8) ավտոտնակը 44900 (քառասունչորս հազար ինը հարյուր ) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 27․5քմ մակերեսով հողամասը 122150 (հարյուր քսաներկու հազար հարյուր հիսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արմենուհի Գուրգենի Հովհաննիսյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին`Արմենուհի Գուրգենի Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։