|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2024 թվականի N 2141 |
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15 ՀՈՒԼԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1605 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Աիդա Ալեքսանդրի Մելիքյանի դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 15 հուլիսի 2024 թվականի թիվ 1605 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29․08․2024թ․ գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-29082024-06-0124 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ. Վանաձոր համայնքի ղեկավարի 15 հուլիսի 2024 թվականի «Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Բաթումիի փողոց 28բ հասցեում գտնվող Աիդա Ալեքսանդրի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի ճշտված սահմանները հաստատելու, հողամասի նպատակային նշանակությունը Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծին համապատասխանեցնելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1605 որոշման 3-րդ կետում՝ «շինություն» բառից հետո լրացնել «՝ արտադրամաս» բառով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(42.76 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|