Հիմք ընդունելով Անահիտ Վլասիկի Սիմոնյանի (ծնված՝ 16.07.1968թ․) լիազորված անձ՝ Գոհար Ռուշանի Ասլամազյանի և Արմեն Վլասիկի Նիազյանի (ծնված՝ 27․01․1966թ․), լիազորված անձ՝ Անուշ Արմենի Անտոնյանի 04․12․2024թ. թիվ 02/20480 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 30.09.2024թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5524 (նոտարական ակտի կոդ: 843-20240930-84-8381806) և թիվ 5525 (նոտարական ակտի կոդ: 843-20240930-8381819) վկայագրերը, 28․08․2024 թ․ ռուսերենից հայերեն թարգմանված 77ԱԴ7616868 թիվ 5556 (նոտարական ակտի կոդ: 843-20241001-67-8386852) և 04․07․2022թ թիվ 2780 (նոտարական ակտի կոդ: 843-20220704-90-6049150) լիազորագրերը, 04․04․1988թ․ տրված գույքային թերթը, 21․05․2025թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1- 118/ 25 Ի եզրակացությունը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 10-րդ փողոց թիվ 19 հասցեի բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ օրինական 693․0քմ և կից 188․5քմ մակերեսով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը և շինությունները կառուցվել են 1959-2000թթ։ Բնակելի տան զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 881․5քմ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Անահիտ Վլասիկի Սիմոնյանի (1/2) և Արմեն Վլասիկի Նիազյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 10-րդ փողոց թիվ 19 հասցեի իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 693․0քմ մակերեսով հողամասին կից 188․5քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն։
2․ Ճանաչել Անահիտ Վլասիկի Սիմոնյանի (1/2) և Արմեն Վլասիկի Նիազյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 10-րդ փողոց թիվ 19 հասցեի 881․5քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ։
3. Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 10-րդ փողոց թիվ 19 հասցեում գտնվող 0․08815 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
4․ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 10-րդ փողոց թիվ 19 հասցեի բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Տավրոս թաղամասի 10-րդ փողոց, 19 բնակելի տուն: