Հիմք ընդունելով Լինա Լևոնի Սահակյանի 28․02․2024 թվականի թիվ 02/4140 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10022023-06-0060 վկայականը, 13․02․2024 թվականի հաշվառման/ չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտագրման ծածկագրեր ։2024BYGWE7, 2024LUCYGY), «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների բնութագիրը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 3/1 հասցեում գտնվող Լինա Լեվոնի Սահակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն «Տարոն Արտուրի Վարդանյան » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 3/1 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 0․135474 մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 534․09 քմ /տվյալ շինության բաժնեմասը հողամասի նկատմամբ կազմում է 0․020325 հա /արտադրական նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Նժդեհի փողոց, 3/1 շինություն։
բ․ 0․135474 մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 155․6 քմ /տվյալ շինության բաժնեմասը հողամասի նկատմամբ կազմում է 0․005922 հա /արտադրական նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Նժդեհի փողոց, 3/7 շինություն։