Հիմք ընդունելով Տոնարա Մամիկոնի Քոսյանի դիմումը ով հանդիսանում է նաև Արթուր Սերժիկի Քոսյանի լիազորված անձը, 28․04․1980թ. տրված անհատական բնակելի տան գույքային թերթը, 21․11․2021թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 7128 (նոտարական ակտի կոդ: 594-20221118-84-6460100) և թիվ 7127 (նոտարական ակտի կոդ: 594-20221118-105-6460126) վկայագրերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 17.05.2023թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ՎՆ 1-143/23 Ի շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, 22.03.2023թ․ հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023FSLQJS), ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 18 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300․0քմ և կից 137․8քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1970-1990թթ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 391․85քմ, որից 101․7քմ և 14․8քմ մակերեսներով կառուցապատված հողամասերը գտնվում են ընդհանուր օգտագործման տակ(ընդհանուր բաժնային սեփականություն) կից տնատիրությունների միջև։ Տոնարա Մամիկոնի Քոսյանի և Արթուր Սերժիկի Քոսյանի բաժնեմասը կազմում է 333․6քմ (391․85-(101․7:2)-(14․8:2)):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Տոնարա Մամիկոնի Քոսյանի(1/2) և Արթուր Սերժիկի Քոսյանի(1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 18 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 333․6քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Հողամասի մակերեսը փաստացի կազմում է 391․85քմ, որից 101․7քմ և 14․8քմ մակերեսներով կառուցապատված հողամասերը հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն կից տնատիրությունների միջև։ Հայկ Վահեյի Ամիրալյանի բաժնեմասը կազմում է 333․6քմ (391․85-(101․7:2)-(14․8:2)):
2. Ճանաչել Տոնարա Մամիկոնի Քոսյանի(1/2) և Արթուր Սերժիկի Քոսյանի(1/2) սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 18 հասցեի 333․6քմ (391․85-(101․7:2)-(14․8:2)) մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ(համաձայն շինությունների բնութագրի):
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 18 հասցեի բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե` ք. Վանաձոր, Զոր. Անդրանիկի փողոց, թիվ 18/1 բնակելի տուն: