Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2512
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2024 թվականի N 2512

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Վ․ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12/23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՍՐԲՈՒՀԻ ՀԵՆԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սրբուհի Հենզելի Վարդանյանի 24․11․2023թ. թիվ 20780 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29102024-06-0031 վկայականը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Վ․ Տերյան փողոց 12/23 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 21․7քմ արտաքին մակերեսով (ներքին մակերոսը՝ 19․8քմ) ավտոտնակը 69580 (վաթսունինը հազար հինգ հարյուր ութսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 21․7քմ մակերեսով հողամասը 351040 (երեք հարյուր հիսունմեկ հազար քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սրբուհի Հենզելի Վարդանյանին:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Սրբուհի Հենզելի Վարդանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner