Հիմք ընդունելով Սերյոժա Արևշատի Զատիկյանի դիմումը, 14․04․1987թ․ տեխնիկական անձնագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 02․10.2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-320/24 Ի եզրակացությունը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոց թիվ 44 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 455․6քմ և կից 40․7քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1989թ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 496․3քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով ՝ որոշում եմ.
1. Ճանաչել Սերյոժա Արևշատի Զատիկյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոց թիվ 44 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 455․6քմ մակերեսով հողամասին կից 40․7քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Սերյոժա Արևշատի Զատիկյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոց թիվ 44 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 496․3քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Գ․ Սունդուկյան փողոց, թիվ 44/1 բնակելի տուն: