Հիմք ընդունելոՎ Մարգարիտա Գագիկի Բաղդասարյանի 24․11.2023թ. թիվ 20779 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21102024-06-0074 վկայականը, 13․05.2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16/48 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 17․4քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 16․5քմ) ավտոտնակը 55790 (հիսունհինգ հազար յոթ հարյուր իննսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 23․6քմ մակերեսով հողամասը 381770 (երեք հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մարգարիտա Գագիկի Բաղդասարյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Մարգարիտա Գագիկի Բաղդասարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։