Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 423
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1526
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2025 թվականի N 1526

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԳՐ․ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 40/3 ԵՎ ԹԻՎ 40/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՕՖԵԼՅԱ ՄԻՔԱՅԵԼԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԽԱՆՈՒԹՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Օֆելյա Միքայելի Հովսեփյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30082023-06-0037 և 30082023-06-0038 վկայականները, «ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ» ՍՊԸ-ի կողմից 08․09․2022թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-124/22 Ի եզրակացությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 16․08.2022թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2022HRFFXS), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի բ) ենթակետերով, ՀՀ կառավարության 2021թ. թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի  2-րդ ենթակետով` որոշում եմ.

1. Միավորել Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորիչ փողոցի թիվ 40/3 և թիվ 40/4 հասցեներում գտնվող, Օֆելյա Միքայելի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0,001125հա մակերեսով հողամասերը և 9․92 քմ մակերեսով շինությունը համաձայն ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:

2. Ճանաչել օրինական Օֆելյա Միքայելի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորիչ փողոցի թիվ 40/3 և թիվ 40/4 հասցեներում գտնվող ինքնակամ կառուցված 9․92 քմ ընդհանուր մակերեսով  խանութը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված 9․92քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված խանութի օրինականացման համար սահմանված վճարը՝ 74816 (յոթանասունչորս հազար ութ հարյուր տասնվեց/ դրամ գումարը, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանափոր, ք.Վանաձոր, Գ․ Լուսավորչի փողոց, թիվ 40/3 խանութ:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner