Հիմք ընդունելով Սամվել Պետրոսի Կռոյանի 01․11․2023 թվականի և 24․03․2025 թվականի դիմումները, Սամվել Պետրոսի Կռոյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25042018-06-0037 և Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05052025-06-0072 վկայականները, Վանաձոր համայնքի ավագանու 05․03․2025 թվականի ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշումը /գլխավոր հատակագիծը/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով, ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.
1․ Մարզ Լոռի, համայնք Վանաձոր գյուղ Շահումյան 6-րդ փողոց 79/2 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 0․32679հա մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05052025-06-0072 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 6 136 136/ վեց միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար մեկ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Սամվել Պետրոսի Կռոյանին՝ հողամասի ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ Սամվել Պետրոսի Կռոյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 0․32679հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: