Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 982
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 982

«ՀԷՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹի ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2024 թվականի մարտի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ « ՀԷՑ  » փակ բաժնետիրական ընկերության Դեբեդ մասնաճյուղի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 27.03.2024 թվականին տրված արձանագրության և զեկուցագրի հիման վրա՝ « ՀԷՑ  » փակ բաժնետիրական ընկերության Դեբեդ մասնաճյուղի աշխատակիցների կողմից  Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 8 շենքի հարևանությամբ՝ հյուսիսային հատվածում, առանց համապատասխան թույլտվության մայթի նոր ասֆալտաշերտի ծածկույթի քանդման աշխատանքների  փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի ապրիլի 11-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Վիրաբյանի, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Սուրեն Աբովյանի, իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Եղիազարյանի ներկայությամբ և  մասնակցությամբ « ՀԷՑ  » փակ բաժնետիրական ընկերության Դեբեդ մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանի լիազորված անձ, նույն հաստատության գլխավոր ինժեներ Իոսիֆ Սեմյոնի Բադեյանի: 

 

 Վարչական վարույթի լսումների ընթացքում քաղաքացի Իոսիֆ Բադեյանը հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 8 շենքի հարևանությամբ, հետիոտնի անցման վրա վթարված մալուխի վթարա-վերականգնողական աշխատանքները իրականացվել են 01.12.2020 թվականի A-903/21 պայմանագրի 2.1 կետի հիման վրա, որի համար չի պահանջվում շինթույլտվություն, քանի որ « ՀԷՑ  » փակ բաժնետիրական ընկերությունն ունի համապատասխան պարտավորություն քաղաքային բնակավայրերում 4 ժամվա ընթացքում վերականգնին սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարումը իսկ նշված դեպքում հոսանքազրկված է եղել 2539 սպառող: Պայմանագրի 2.2 կետի համաձայն 06.03.2024 թվականին Վանաձորի համայնքի ղեկավարին ուղարկվել է թիվ 01-Գե-185 գրությունը: Վթարային աշխատանքների ավարտից հետո պայմանագրով «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է ասֆալտի ծածկույթը վերանորոգել տեխնոլոգիական հաջորդականության պահպանմամբ: Ներկա պահին նախապատրաստվել է խճաքարի շերտը և պատշաճ միջոցներ է ձեռնարկվել խախտումները կանխելու ուղղությամբ:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

 Ելնելով 01.12.2020 թվականի թիվ A-903/21 պայմանագրի պահանջներից, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստաթղթեր:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն` գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական մարմնի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

Նույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերականության, համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով:

 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝ 

 

 

ՈՐՈՇԵՑԻ

1. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով` 27 մարտի 2024 թվականին հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել մինչև  6 մայիսի 2024 թվականը: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner