Հիմք ընդունելով Աշոտ Արսենի Վիրաբյանի 21․11․2024 թվականի թիվ 02/19781 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1749930 վկայականը։ «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 15/11/2024 թ․ տրված թիվ ԱՏ-15112024-06-1262 գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքը, հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոց թիվ 6 ա հասցեում գտնվող Աշոտ Արսենի Վիրաբյանի սեփականության իրավունքով պատկանող 0․01538 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2․Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոց թիվ 6 ա հասցեում գտնվող տարածքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Գ․ Նարեկացու փողոց, 6/1 կաթսայատուն: