Հիմք ընդունելով Տիգրան Սոկրատի Քոթանջյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01102024-06-0034 և Տիգրան Սոկրատի Քոթանջյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11122023-06-0002 վկայականները, Վանաձոր համայնքի ավագանու 13 մայիսի 2024 թվականի թիվ 25 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 56/2 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 25․0քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01102024-06-0034 վկայականի, ավտոտնակի ընդլայնման նպատակով վարձակալությամբ տրամադրել Տիգրան Սոկրատի Քոթանջյանին՝1քմ համար ամսական 24 դրամ վարձավճարով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Տիգրան Սոկրատի Քոթանջյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 25․0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: