Հիմք ընդունելով Մարգարիտա Գուրգենի Հարությունովայի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02102024-06-0026 վկայականը, Վանաձոր համայնքի ավագանու 29 նոյեմբերի 2023 թվականի թիվ 48 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետով, Վանաձոր համայնքի ավագանու 25 նոյեմբերի 2020 թվականի թիվ 114-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 15-րդ կետով՝ որոշում եմ․
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոց թիվ 7/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող 0․00198 հա մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02102024-06-0026 վկայականի, կառուցապատման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել Մարգարիտա Գուրգենի Հարությունովային՝ տաղավար տեղադրելու նպատակով:
2․ Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Մարգարիտա Գուրգենի Հարությունովայի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 0․00198հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ 1.0քմ մակերեսով հողամասի համար ամսական վճարը սահմանելով 400 (վեց հարյուր) ՀՀ դրամ, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։