Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է
1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 442 CS 61պետական համարանիշի, Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 443 CS 61 պետական համարանիշի, Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 444 CS 61 պետական համարանիշի, Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 445 CS 61 պետական համարանիշի աղբատար մեքենաները, 300 հատ 1100 լ տարողությամբ 89 000 ՀՀ դրամ արժեքով, 300 հատ 770 լ տարողությամբ 69 000 ՀՀ դրամ արժեքով, 350 հատ 1100 լ տարողությամբ 69 998 ՀՀ դրամ արժեքով աղբամանները, 1 հատ բեռնատարների և աղբամանների մաքրման մեքենան՝ 790 000 ՀՀ դրամ արժեքով, 1 հատ բարձր ճնշմամբ խողովակը՝ 79 000 ՀՀ դրամ արժեքով, Բելառուս 892․2 անվավոր տրակտորը՝ 8 600 000 ՀՀ դրամ արժեքով, 3 կորպուսանոց PNL-3-35 գութանը՝ 800 000 ՀՀ դրամ արժեքով և KSF-2-2 հնձիչը՝ 400 000 ՀՀ դրամ արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ ժամկետով, հանձնել «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր(եր):