Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 193
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1608
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2025 թվականի N 1608

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ, ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-4 ԹԻՎ 30Ա ԵՎ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-4 ԹԱՂԱՄԱՍ 30/21 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՐԵՆ ԱՐՄՈՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Արմոյի Ղուկասյանի 14․05․2025 թվականի թիվ 02/6563 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման 1942550 և 07102024-06-0050 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի, կողմից տրված հողամասի հատակագիծը, հողամասի միավորման սխեման, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ. 

1․ Միավորել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի, Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 30ա և  Տարոն-2 ՔՇՀ-4 թաղամաս 30/21 հասցեներում գտնվող Կարեն Արմոյի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող  0․00492 հա ընդհանուր մակերեսով հողամասերը և 30․55 քմ ընդհանուր մակերեսով  շինությունը` համաձայն «Գասպար Վեքիլյան»  ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տարոն-2 ՔՇՀ-4 թաղամաս, 30/1 գեղեցկության սրահ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner