Հիմք ընդունելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով` որոշում եմ.
1. Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոց թիվ 3-1/13-1 հասցեին կից գտնվող 0․0008 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Գ․ Նարեկացու փողոց 10/2 հողամաս։