Հիմք ընդունելով Լյովա Զարմաիլի Ավետիսյանի 06․02․2025 թվականի թիվ 02/1754 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 11․03․2025թ. տրված թիվ 1249 (նոտարական ակտի կոդ։ 594-20250311-66-8824638), թիվ 1246 (նոտարական ակտի կոդ։ 594-20250311-66-8824605) և թիվ 1245 (նոտարական ակտի կոդ։ 594-20250311-66-8824532) հայտարարությունները, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 14․03․2025թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-52/24 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 3-րդ փակուղի 22 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 113․21քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990թ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 113․21քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ.-ից:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1.Ճանաչել Լյովա Զարմաիլի Ավետիսյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Նարեկացու 3-րդ փակուղի 22 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 113․21քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Գ․ Նարեկացու փողոց, 3-րդ փակուղի 30 բնակելի տուն: