Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 701
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2025 թվականի N 701

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Տ.ՄԵԾԻ 10/1Փ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՍՏԵԼՍՏՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՍՏԵԼՍՏՈՄ»  ՍՊԸ-ի տնօրեն՝ Արթուր Սամվելի Սուքիասյանի 18․12․2024 թվականի թիվ 01/21378 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1865224 վկայականը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 04 փետրվարի 2008 թիվ 163 որոշումը, 04.02․2008 թվականի թիվ 106 հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Վանաձոր համայնքի ավագանու 25 նոյեմբերի 2020 թվականի թիվ 114-Ն որոշմամբ՝ որոշում եմ.

1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի  Տ. Մեծի 10/1 փ հասցեում գտնվող ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 20.0 քմ մակերեսով  մակերեսով հողամասը նախապատվությամբ վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, տրամադրել «ՍՏԵԼՍՏՈՄ» ՍՊԸ-ին։  

2.  Վանաձորի համայնքի ղեկավարին՝  «ՍՏԵԼՍՏՈՄ» ՍՊԸ-ի տնօրենի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0 քմ մակերեսով  հողամասի   վարձակալության իրավունքի պայմանագիր։Վարձավճարների չափը սահմանելով՝ 1.0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 24 (քսանչորս)  դրամ։ Աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner