Հիմք ընդունելով «ՍԱՐՖԻՆ» ՍՊԸ-Ի տնօրեն Ավետիք Արամայիսի Աբազյանի դիմումը , հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21․12․2023 թվականին տրված տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023Q7JRAJ), հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1․Փոխել Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոց 17 հասցեի հարևանությամբ ինքնակամ կառուցված պարիսպի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 06-001-0283-0011 կադաստրային ծածկագրից 0․005942 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
2. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 17 հասցե հարևանությամբ գտնվող ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 4․92 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության պարիսպը , և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0․0059421 հա մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
3․ 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 2-րդ կետում նշված ինքնակամ կառուցված շինությունների և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս. Աբովյանին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 2-րդ կետում նշված շինությունների ինքնակամ կառուցումը իրականացրած անձին շինությունները և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5․ Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Ֆիդայիների փողոց, 19/2 պարիսպ։