Հիմք ընդունելով Սերգեյ Վասիլևիչ Կանիշչևի (ծնված՝ 08․05․1963թ․) դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 14․03․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-111/24 Ի եզրակացությունը, 27․09․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20237BNFHC), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը, 24.11.2023թ. թիվ 6732 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 741-20231124-66-7497671), թիվ 6733 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 741-20231124-66-7497655) և թիվ 6731 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 741-20231124-66-7497648) հայտարարությունները, Բաժանորդի էպիկրիզը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոց թիվ 2/16 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 372․52քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990թ.-ին և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 372․52քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Սերգեյ Վասիլևիչ Կանիշչևի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոց թիվ 2/16 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 372․52քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2. Փոխել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոց թիվ 2/16 (պայմանական) հասցեում գտնվող 0․037252հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոց թիվ 2/16 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․ Ա․Իսահակյան փողոց թիվ 2/16 բնակելի տուն: