Հիմք ընդունելով Անահիտ Համբարձումի Ավետիսյանի 20․03․2025 թվականի թիվ 02/3941 դիմումը, 09․04․2025 թվականին տրված թիվ 1801 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 741-20250409-66-8909897), 09․04․2025 թվականին տրված թիվ 1800 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 741-20250409-66-8909912), 09․04․2025 թվականին տրված թիվ 1799 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 741-20250409-66-8909881), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /227020/, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերըը, շինությունների բնութագիրը, 09․04․2025թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-78/24 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 130․22քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991-1999թթ.-ին և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 130․22քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1991թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Անահիտ Համբարձումի Ավետիսյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ․ մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 130․22քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2. Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում գտնվող 0․013022հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը այլ հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
3. Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում գտնվող 0․013022հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Բուլղարական ավան 2-րդ թաղամաս, 137 բնակելի տուն: