Հիմք ընդունելով Կարինե Դավիթի Մատինյանի դիմումն իր անչափահաս երեխային պատկանող գույքը գրավ դնելու մասին, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին տրված դրական եզրակացությունը (արձանագրություն թիվ 8, կետ 2), ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածով`որոշում եմ.
Թույլատրել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի թիվ 14 շենքի 29 բնակարանի բնակիչ Կարինե Դավիթի Մատինյանին (ծնված` 27.12.1985թ., անձնագիր` AN 0569918, տրված՝ 16.07.2013թ., 066-ի կողմից) գրավ դնել իր անչափահաս երեխային` Սիոնա Միքայել Մատինյանին (ծնված` 05.02.2020թ., ծննդյան վկայական` ԲԱ 227763, տրված` 26.02.2020թ., Վանաձոր ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից) պատկանող Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի թիվ 14 շենքի 29 բնակարանի բաժնեմասը: