Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 279
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2192
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 2192

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Հ․ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱՐԻՆԵ ԺՈՐԱՅԻ ՄԱԿԻՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարինե Ժորայի Մակիչյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 18012024-06-0058 վկայականը, 15․10․2013թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-10/10/2013-34-0008 կասեցումը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված 24․05․2024թ. թիվ ՎՆ 1-187/24 Ի եզրակացությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով՝  որոշում եմ.

1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Հ․Աճառյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող, Կարինե Ժորայի Մակիչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 44․16քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2.  Հաստատել Վանաձոր քաղաքի Հ․Աճառյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող, Կարինե Ժորայի Մակիչյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.04328հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

3. Կարինե Ժորայի Մակիչյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 44․16քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար՝ 102280 (հարյուր երկու հազար երկու հարյուր ութսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner