Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 187
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2022 թվականի N 187

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 29 ՄԱՅԻՍԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 662 ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1785 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1873347 և թիվ 1930031 վկայականները, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 04.02.2022թ. թիվ ԱՏ-04022022-06-0468 և 11.03.2022թ. թիվ ԱՏ-11032022-06-1055 տեղեկանքները,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքապետի 29 մայիսի 2008 թվականի «Ռաֆիկ Մարգարյանին հողամաս տրամադրելու մասին» թիվ 662 և Վանաձորի քաղաքապետի 27 նոյեմբերի 2008 թվականի «Ռաֆիկ Մարգարյանին հողամաս տրամադրելու մասին» թիվ 1785 որոշումները՝ 29․05․2008թ. հողամասի վարձակալության (մրցույթով) թիվ 38 և 28․11․2008թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին (մրցույթով) թիվ 918 պայմանագրերը համարելով լուծված:

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ կատարել Վանաձոր քաղաքի Տարոն-4 ՄԵՔ թիվ 52զ/1-1 և Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 38/2 հասցեներում գտնվող հողամասերի վճարների վերահաշվարկ և վերջնահաշվարկ:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի  բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի  Լոռու մարզային ստորաբաժանում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner