Հիմք ընդունելով Արաիկ Հրաչիկի Մարտիրոսյանի 16․11․2023 թվականի թիվ 02/20197 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24032025-06-0017 վկայականը, 13․05․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 68/5 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 18․0քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 17․11քմ) ավտոտնակը 30120 (երեսուն հազար հարյուր քսան) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 18․0քմ մակերեսով հողամասը 51980 (հիսունմեկ հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արաիկ Հրաչիկի Մարտիրոսյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Արաիկ Հրաչիկի Մարտիրոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։