Հիմք ընդունելով «ՎԱՆԱՁՈՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդգես Դավիթի Նիկողոսյանի 25․04․2024 թվականի թիվ 01/7661 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21122023-06-0056 վկայականը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, 07․0․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-200/24 Ի եզրակացությունը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 29․12․2023թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքներ (ծածկագրեր: 20232ATNGU), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 18-րդ կետի բ) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական համայնք Վանաձոր, ք. Վանաձոր, Գ․ Լուսավորչի փողոց 50/16 հասցեում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 510․7 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 473․9քմ համաձայն շինությունների բնութագրի) հասարակական նշանակության շինությունները։
2․ «ՎԱՆԱՁՈՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ի կողմից օրինականացման համար սահմանված վճարը 510․7 քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների համար 3851700 (երեք միլիոն ութ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։
3. Տարանջատել Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի փողոց թիվ 50/16 հասցեում հասցեում գտնվող «ՎԱՆԱՁՈՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊ-ին սեփականության իրավուքնով պատկանող պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները՝ համաձայն «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի:
ա) 0․804829հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 5786․52քմ մակերեսով շինության փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Գ․ Լուսավորչի փողոց, 50/16շուկա։
բ) 0․00067հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Գ․ Լուսավորչի փողոց, 50/17 հողամաս։
4․ 0․804829 հա մակերեսով հողամասից 0․0103 հա մակերեսով հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով։