Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով՝ որոշում եմ․
1․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի (ծածկագիր 2.1-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի հունիսի 07 -ին անցկացնել մրցույթ:
2․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ (ծածկագիր 2.1-2) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի հունիսի 07-ին անցկացնել մրցույթ:
3․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի գնումների բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-3) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի հունիսի 07-ին անցկացնել մրցույթ:
4․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-6) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի հունիսի 07-ին անցկացնել մրցույթ:
5.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-13) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի հունիսի 07-ին անցկացնել մրցույթ:
6․Մրցույթների անցկացման մասին հայտարարությունը հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
7․Սույն որոշման մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմին:
8․ Հաստատել մրցույթների հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
9․ Լիազորված անձ նշանակել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Հ․ Վիրաբյանին